ՈՒրբաթ 18 Հկտ 2019
Տպել

Հարգելի այցելու

«ԱՈՒԴԻՏ ՊՐՈ» աուդիտորական ընկերությունը սիրով ողջունում է Ձեզ իր պաշտոնական ինտերնետային կայքում:

Մեր ընկերության հիմնական գործունեությունն աուդիտորական ծառայությունների մատուցումն է, որի իրականացմամբ մեր թիմը աուդիտորական աջակցություն է ցուցաբերում կազմակերպությունների հիմնադիրներին և այլ շահագրգիռ անձանց՝ օգնելով նրանց իրական պատկերացում կազմելու կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշների մասին:

Ներկայիս բարդ և բազմաբնույթ գործարար աշխարհում, երբ հաճախակի են փոփոխվում հարկային, հաշվապահական և այլ օրենսդրական պահանջները, դժվար է գործունեությունը համապատասխանեցնել այդ պահանջներին, կայացնել ճիշտ կառավարչական որոշումներ և իրականացնել արդյունավետ կառավարում...

Մեր գործելաոճում ընդգծվում է աուդիտորական, խորհրդատվական ծառայությունների որակի շարունակական բարելավման ժամանակակից պահանջներին համապատասխան՝ որակապես նոր թիրախների սահմանման և դրանք նվաճելու մոտեցումների գերակայությունը:

Անընդհատ թարմացվող մեր կայքի միջոցով մեր ընկերությունը նպատակ ունի նախ և առաջ ապահովել սեփական գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև աջակցելու մեր առկա և պոտենցիալ հաճախորդներին մեր ծառայություններին ծանոթանալու, ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև ոլորտի նորություններին իրազեկված լինելու համար: